Սիրանուշ Սահակյանին շնորհվել է «Ազատության պատվոնշան» մրցանակը
Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի Արևելյան շրջանը իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին շնորհել է «Ազատության պատվոնշան» մրցանակը։ «Ազատության պատվոնշան»-ը բարձրագույն մրցանակ է, որը շնորհվում է այն անձանց, ովքեր ընդգծված խիզախությամբ ու անձնվիրությամբ պայքարում են հանուն ազատության և արդարության։
«Իրավական ուղի» ՀԿ-ի փոխանցմամբ, այս մրցանակը նախկինում շնորհվել է Դեսպան Ջոն Էվանսին, Սամանթա Փաուերին, սենատոր Ռոբերտ Մենենդեսին, սենատոր Թեդ Քենեդիին, Կոնգրեսական Նիկի Ցոնգասին, Մորգենթաու ընտանիքին և հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուին, հեղինակավոր պատմաբան Թաներ Աքչամին, Բարոնուհի Քարոլայն Քոքսին, անվանի բժիշկ, հասարակական գործիչ Էրիկ Էսրաիլյանին:
Շնորհման արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Արևելյան շրջանի 15-րդ տարեկան հանդիսության ժամանակ։
Հիշեցնենք, որ վերջին տաս տարիներին «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» (ICLaw) նախագահ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի գործունեությունը հիմնականում ուղղված է եղել Ադրբեջանի ոտնձգություններից հայերի միջազգային իրավական պաշտպանությանը:
Ներկայումս Սիրանուշ Սահակյանը ներկայացնում է հայ գերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ակտիվ աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի զոհերի իրավունքների պաշտպանության և Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Գերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի. Սիրանուշ Սահակյան
- Սիրանուշ Սահակյան. Գերիների կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ 38 գանգատ ենք ներկայացրել ՄԻԵԴ, ևս 50-ը նախապատրաստվում է
- 38 գերիների սպանության վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան
- Պատերազմից 10 ամիս անց շատ անձանց ճակատագրեր, որոնք ողջ հայտնվել են Ադրբեջանի հսկողության ներքո, մնում են անորոշ. Սիրանուշ Սահակյան
- Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ. Սիրանուշ Սահակյան
- Վիրավորանքը քրեականացնելու միակ նպատակը վախեցնող էֆեկտով ազատ խոսքի դեմ պայքարելն է. Սիրանուշ Սահակյան
- Սիրանուշ Սահակյանի կողմից պատրաստվել էր նոր արտահերթ զեկույց
- 73 գերիներից բացի, ևս 150 անձի ճակատագիր անհայտ է. Սիրանուշ Սահակյան
- Արցախի նկատմամբ տեղի ունեցավ ագրեսիա, այն հանգեցրեց առոչինչ պայմանագրի կնքման և ներկայումս էլ կյանքի են կոչվում առոչինչ պայմանագրի դրույթները․ Սիրանուշ Սահակյան
- Սիրանուշ Սահակյան․ Արցախյան հակամարտության լուծման ընթացքում իրավական բաղադրատարրը ընդգծված չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին