«Հրապարակ». Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովը դեռ չի ձևավորվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովը դեռ չի ձևավորվել։ Սիրադեղյանի այրուց՝ Ռուզան Տոնոյանից, հետաքրքրվեցինք` արդյոք այդ հարցը քննարկե՞լ են ընտանիքին այցելության եկած Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ոչ, որովհետև այս պահին դա կարևոր չէ»։
Ինչո՞ւ։ Որովհետև այս պահին դեռ պարզ չէ անգամ Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը։ «Իրավական առումով խնդիրներ կան։ Զբաղվում ենք այդ հարցով։ Ոչինչ չեմ կարող ասել ժամկետների մասով»,- ասաց Ռուզան Տոնոյանը։ Ի դեպ, լուրեր կային, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիրադեղյանի ծննդավայրը` Կոթի, սակայն Վանո Սիրադեղյանի որդուց` Խաչատուր Սիրադեղյանից տեղեկացանք, որ երևանյան տուն է այցելել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին