Այս տարի հայաստանցիների մասնակցությունը «Գրին Քարտի» խաղարկությանը ռեկորդային է եղել. ՀԺ
Այսօր ավարտվում է ԱՄՆ-ում կեցության և աշխատանքի իրավունք ընձեռող այսպես կոչված «Գրին Քարտի» 2017 թվականի խաղարկության ժամկետը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 2-ին: Հայաստանում ավանդաբար այս միջոցառումը ակտիվ է անցնում: Հայաստանից այդ խաղարկության և մասնակիցների թվի մասին տեղեկությունները պարզ կլինեն առաջիկայում, սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ այս տարի հայաստանցիների մասնակցությունը, թերևս, ռեկորդային է: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Մարդկանց համար խաղարկության հայտեր լրացնելու մեջ մասնագիտացած անձանց պնդմամբ՝ այսպիսի ակտիվություն իրենք չեն արձանագրել երբեք: Վերջիններիս ասելով, հայտերի լրացման «կոլեկտիվ հայտեր են» ներկայացվում պետական հիմնարկություններից ոը գերատեսչություններից, բանկերից, տարբեր կազմակերպություններից: Հայտնի է, որ անցած տարի անցկացված խաղարկությանը հայաստանից մասնակցել էր 56.5 հազար մարդ: Դա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհից ստացվել էր, ընդհանուր առմամբ, մոտ 14 մլն հայտ: Հաշվի առնելով աշխարհի բնակչության թիվը. Հայաստանցիների մասնակցության «ակտիվությունը» այս խաղարկությանը մոտ 10 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը: Այլ կերպ ասած, արտագաղթելու ցանկությունը Հայաստանցիների մոտ 10 անգամ ավելի մեծ է»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան