«Հրապարակ». Վանաձորում թեժ ընտրապայքար է սպասվում. Ո՞վ է լինելու իշխանությունների թեկնածուն
«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ուրիխանյան-Տիգրան Արզաքանցյան նորաթուխ միավորումը ևս հայտ է ներկայացնելու՝ Վանաձորի ընտրություններին մասնակցելու համար: Նրանց թեկնածուն քաղաքում հայտնի «Գոջի» մականունով Կարեն Էդարյանն է: Վերջինս նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիկնապահն է եղել։ Նրա անունը շոշափվել է տարբեր աղմկոտ պատմություններում:
Մենք գրել էինք, որ Գորիսում պարտությունից հետո իշխանությունը քննարկում է համայնքապետերի թեկնածուներին փոխելու հարցը: Մասնավորապես, Վանաձորում հասկացել են, որ մարզպետ Արամ Խաչատրյանի շանսերը մեծ չեն, և որոշել են առաջ քաշել դասախոս, բիզնեսմեն Մանվել Ոփյանին: Սակայն երկար քննարկումներից հետո հետ են կանգնել այդ մտքից, և ցուցակի առաջին համարը, ըստ ամենայնի, կլինի Արամ Խաչատրյանը: Թեև ասում են, որ այլ առաջարկներ էլ են եղել. Մամիկոն Ասլանյանի, անգամ Ակայի թեկնածությունն է քննարկվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին