Moderna-ն հայտարարում է 6-11 տարեկան երեխաների մոտ իր COVID-19 պատվաստանյութի հաջող փորձարկման մասին
Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը երկուշաբթի օրը հայտարարեց, որ դրական միջանկյալ արդյունքներ է ստացել իր կորոնավիրուսային պատվաստանյութի երկրորդ փուլի կլինիկական փորձարկումներից 6-ից 11 տարեկան երեխաների մոտ։ Այս մասին գրում է swissinfo-ն։
«Moderna-ն այսօր հայտարարեց դրական միջանկյալ տվյալներ mRNA-1273 պատվաստանյութի 2-րդ փուլի կլինիկական փորձարկումների արդյունքում՝ 6 տարեկանից բարձր և մինչև 12 տարեկան երեխաների մոտ»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Այն նշում է, որ տվյալները ցույց են տալիս «ուժեղ արձագանք՝ չեզոքացնող հակամարմինների արտադրությանը»:
Առաջիկայում ընկերությունը նախատեսում է հետազոտության ստացված արդյունքները փոխանցել ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությանը (FDA)։
Հետազոտությանը մասնակցել է 4,7 հազար երեխա, պատվաստումների համար կիրառվել է 50 մկգ երկու չափաբաժին՝ 28 օր ընդմիջումով:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի սկզբին, ամերիկյան Pfizer ընկերությունը և գերմանական BioNTech-ը հայտարարեցին, որ իրենք հարցում են ներկայացրել ԱՄՆ Սննդի և դեղերի վարչություն (FDA)՝ 5-ից 11 տարեկան երեխաների համար COVID-19 կորոնավիրուսի դեմ իրենց մշակած պատվաստանյութի հաստատման համար:
Միացյալ Նահանգներում այս ընկերությունների պատվաստանյութերն արդեն հաստատված են 12 և ավելի բարձր տարիքի դեռահասների, ինչպես նաև մեծահասակների համար օգտագործելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին