ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության՝ կալանքից ազատված պատգամավորին դիմավորեցին հոտնկայս ու ծափերով
Ազգային ժողովի այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Ընդդիմադիր խմբակցությունների՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», պատգամավորները նրան դիմավորեցին ծափահարություններով և հոտնկայս:
Այդ պահին ԱԺ նիստերի օրակարգի մասին ամբիոնից զեկուցում էր ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա ընդհատեց խոսքը, իսկ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը խնդրեց դահլիճում լռություն պահպանել:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ դաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով։ Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 16-ին, այնուհետև կալանավորվել: Նա վերջերս ազատ է արձակվել 20 մլն դրամի չափով գրավով:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Սարգսյանը մասնակցել է «Հայաստան» դաշինքի խորհրդի նիստին
- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավով
- Սիսիանի քաղաքապետը կալանավորվեց
- Սիսիանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել
- Սիսիանի համայնքապետը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան