Փաստաբան. Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամպ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն
Փաստաբան Հայարփի Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը.
«Հենց նոր տեղեկացա, որ զինծառայողներին տրվել է ժամանակ մինչև 13։50 րոպե. կամ կներկայացնեն պատվաստման թերթիկը, կամ զինվորական ծառայությունից դուրս գալու զեկուցագիր։
Այնինչ, ՀՀ պաշտպանության նախարարությունից Avroranews.am - ին տեղեկացրել են, թե նման հրաման պարզապես գոյություն չունի։
Պաշտպանության նախարարությունից հենց հիմա պահանջում եմ, որպեսզի զորամասերի հրամանատարներին տեղեկացնեն, որ նման հրաման գոյություն չունի, նախարարությանը տալիս եմ կես ժամ ժամանակ»։