Հո, երրորդ դասարանի թվաբանության խնդիր չէ՞ այս անտերը. Արթուր Խաչատրյանը՝ Վահան Քերոբյանին
«Զարմացած եմ, էկոնոմիկայի նախարարը հարցը զեկուցում է, ասում է՝ չեմ ուզում մտնել տնտեսական հաշվարկների մեջ, այդ դեպքում ինչո՞ւ է Էկոնոմիկայի նախարարը զեկուցում և ոչ թե, ասենք, արդարադատության նախարարը կամ Կրոնի գործերով պետական կոմիտեի նախագահը»։,-ԱԺ-ում Ամանորի տոնական օրերը կրճատելու կառավարության ներկայացրեծ նախագծի քննարկման ժամանակ նկատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Արթուր Խաչատրյանն, անդրադառնալով հարցը զեկուցող նախարար Վահան Քերոբյանի մեջբերած «Չկա մեկը, ով ամեն օր աշխատանքի է անցնում արևածագից առաջ և նրա ընտանիքը հարուստ չի դառնում» չինական ասացվածքին, հայտարարեց. «Գրքից մեջբերում եք անում, այդ դեպքում այլ ասացվածքներ էլ ասեք՝ «Ով ալարի՝ ոչ դալարի», «Ով չաշխատի, նա չուտի», «Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն», «Աշխատանքը կապիկին մարդ սարքեց», «Աշխատանքը գայլ չի՝ անտառ չի փախչի», չէ, էդ վերջինը չասենք՝ բայց Էկոնոմկայի նախարար եք՝ եկեք հիմնավորեք տնտեսական լեզուները»։
Գյուղատնտեսության վրա նախագծի ազդեցության մասին Քերոբյանի դիտարկմանը Արթուր Խաչատրյանը արձագանքեց, որ գյուղացին առավոտյան արթնանում է, գնում է՝ իր կովին կթում և օրացույցին չի նայում, թե օր կիրակի է, թե ոչ, կամ էլ մտածի, որ եթե շաբաթ է, ապա ծիրանը չպետք է քաղի:
«Առևտրի ծավալների մասին: Բոլորս հասկանում ենք, որ տոն օրերին առևտրի ծավալը մեծանում է, մեխանիկորեն բռնել եք՝ բաժանել եք 31-ի, հանել եք շաբաթ-կիրակի օրերը, հաշվարկ եք արել, հո երրորդ դասարանի թվաբանության խնդիր չէ՞ այս անտերը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարը հարց է զեկուցում՝ բանակի պատրաստվածության մասին է խոսում և ստացվում է, որ պատգամավորներն էլ պետք է այդ մակարդակի իջնեն և տոներին վերաբերող քննարկման ժամանակ Ռազմաարդյունաբերական կոմիտեի մասին խոսեն տնտեսական հիմնավորումներից խոսելու փոխարեն։
Հարակից հրապարակումներ`
- Հա աթեիստ եմ, հարցեր կա՞ն... Կան ու՝ շատ մեծ.Արսեն Թորոսյան-Գեղամ Նազարյան լեզվակռիվ
- Ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, դա իրականում հակաքրիստոնեական է. Վահան Քերոբյան
- 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները ժողովրդից խլեցիք, հիմա էլ հունվարի 7-ն եք խլում. Գեղամ Նազարյան