«Այո՜, Արցախն ուրացողը դավաճան է և վերջ»
Այն բանից հետո, երբ խորհրդարանի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին իջեցրեցին «Արցախն ուրացողը դավաճան է» հայտարարության համար, նրա թիմակից պատգամավորները ֆլեշմոբ են իրականացնում Ֆեյսբուքում։
Նույն խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է.
«Այո՜ , Արցախն ուրացողը դավաճան է և վերջ, որքան էլ փորձեք լռեցնել, միևնույնն է չենք լռելու !!! Սերունդներով եք պատսխան տալու !!!!!»։
«Արցախն ուրանալաը դավաճանություն է»,-գրել է պատգամավոր Ագնեսա Խանումյանը։
«Արցախն ուրացողը դավաճան է»,-գրել է նույն խմբակցությունից Էլինար Վարդանյանը։
Ֆեյսբուքյան իրենց էջերում այս գրառումը տարածում են նաև լրագրողները, քաղաքացիները։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ ԱԺ դահլիճից հանեցին «Արցախն ուրանալը դավաճանություն է» արտահայտության համար. Գեղամ Մանուկյան
- ԱԺ-ում անվտանգության աշխատակիցները Գեղամ Մանուկյանի ձեռքերից քաշելով՝ հեռացրեցին ամբիոնից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները