Էրդողանը մասնակցել է Ահմեթբեյլի-Վարանդա- Շուշի ցամաքային ճանապարհի հիմնարկեքի արարողությանը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա են գտնվել Արցախի օկուպացված Վարանդա (Ֆիզուլի) շրջանի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նրանց է հանձնվել նոր օդանավակայանի խորհրդանշական բանալին: Միջազգային օդանավակայանը կառուցվել է արագընթաց տեմպերով 8 ասմում: Առաջին փորձնական չվերթն իրականացվել է դեռևս սեպտեմբերի 5-ին: Էրդողանին այցի ընթացքում ուղեկցել են մի խումբ նախարարներ:
Էրդողանի աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է նրա և Ադրբեջանի նախագահի առանձին հանդիպումը, որի ընթացքում, ըստ թուրքական մամուլի՝ քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ:
Երկու նախագահները նաև մասնակցել են Ահմեթբեյլի-Ֆիզուլի (Վարանդա) - Շուշի և Ահմեթբեյլի- Հորադիզ-Մինջավան (Միջնավան) - Աղբենդ ցամաքային ճանապարհների հիմնարկեքի արարողությանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան