26.10.2021. Կորոնավիրուսով 59 հիվանդ է մահացել
Հայաստանում հոկտեմբերի 25-ին կատարվել է 11 982 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1517 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1050 հիվանդ, գրանցվել է մահվան 59 դեպք: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ նախարարության տվյալներով, այսպիսով, հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298 069 դեպք, որոնցից 263 002-ն` առողջացած: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6112 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1263 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7375 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 018 614 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 25.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1184 մարդ, մահացել է 45 հիվանդ
- 23.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1962 մարդ, մահացել է 39 հիվանդ
- 22.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2146 մարդ, մահացել է 47 հիվանդ
- 21.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2603 մարդ, մահացել է 37 հիվանդ
- 20.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2066 մարդ, մահացել է 31 հիվանդ
- 19.10.2021. Կորոնավիրուսով 38 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում