Այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ չէ, պետք է հիմա նոր իրենց նման ազդակ տալ. Վարդևանյան
«Այս օրենքի նախագիծը մի ճշգրիտ խորհուրդ կարող է ունենալ՝ իսկապես պետք է շատ աշխատել: Այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ չէ, պետք է հիմա նոր իրենց նման ազդակ տալ: Բնավ այդպես չէ»,- ԱԺ-ում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա ընգծեց՝ հայ ժողովուրդն առավել քան աշխատասեր է,այլ հարց է, որ պետական և քաղաքական պաշտոնյաները պետք է ավելի շատ աշխատեն:
Արամ Վարդևանյանն ասաց, որ հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ առաջարկներից մեկն էր նախատեսել անցումային շրջան, սկզբում վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների, փոխնախարարների համար օրենքը մտնի ուժի մեջ, բայց ամբողջ հայ հասարակության համար նման հրատապության նպատակահարմարությունը իսկապես տեղին չէ:
Նա նշեց նաև, որ իրենց առաջարկությունն է՝ հունվարի 2-ը և հունվարի 7-ը ևս լինի ոչ աշխատանքային:
«Զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չանդրադարձավ, բայց պետք է լիներ անդրադարձ, որ ԱԺ աշխատակազմը հիմնավորում է ներկայացրել՝ այս նախագիծը չի համապատասխանում Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին, քանի որ այստեղ մենակ գրված է ինչ-որ տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց որևէ այլ տվյալներ ներկայացված չեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան