ԵՄ-ն միջուկային էներգիան անհրաժեշտ է համարում` էներգետիկ անկախությունը երաշխավորելու համար
ԵՄ-ն պետք է օգտագործի միջուկային էներգիան` էներգետիկ անկախությունն ապահովելու համար, միայն այլընտրանքային աղբյուրները բավարար չեն լինի։ Այս մասին այսօր Լյուքսեմբուրգում հայտարարել է Սլովենիայի ենթակառուցվածքների նախարար Էռնեյ Վրտովեցը, որը նախագահում է էներգետիկայի նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի արտահերթ նիստը, որը գումարվել է՝ քննարկելու էներգետիկ ճգնաժամը։ Վրտովեցի ելույթը առցանց հեռարձակել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է Tass-ը։
«Եթե մենք ուզում ենք հասնել մեր երկարաժամկետ նպատակին՝ կառուցելու էներգետիկ անկախ Եվրոպա և կլիմայական չեզոքություն [զրոյական ածխածնային տնտեսություն մինչև 2050 թվականը], մենք պետք է ավելի ու ավելի շատ պետական և մասնավոր ներդրումներ կատարենք վերականգնվող էներգիայի մեջ։ Սակայն, ցավոք, վերականգնվող աղբյուրները բավարար չեն լինի, մենք պետք է օգտագործենք միջուկային տեխնոլոգիաները»,- ասել է Վրտովեցը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին