Էդգար Էլբակյան. Ինչո՞ւ չեղարկվեց Նոր Տարին
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
«Ամանորյա հանգստյան օրերը կրճատելը ոչ մի առնչություն չունի ՀՆԱ-ի, «տնտեսական աճի» և նման հակագիտական հիմարաբանությունների հետ։ Ցանկացած իրեն հարգող սկսնակ տնտեսագետ կփաստի, որ դրանց միջև որևէ կոռելյացիա կամ առավել ևս՝ հարուցում չկա՛։
Միակ մոտիվացիան, որ կարող ենք պնդել՝ հիմնվելով այս դրածո և կոլաբորացիոնիստական իշխանությունների ընդհանուր գործելակերպի վրա, այն է, որ այս քայլը հասարակական շարժունությունը (մոբիլությունը), քաղաքային միջին խավի բնակչության միջև հորիզոնական կապերը քչացնելն է։
Ցանկացած գաղութատիրական իշխանության համար ներհասարակական սոցիալական ամուր կապերը գլխացավանք են։ Կապիտուլյանտի վարկանիշն այս տարի ամենացածրը եղել է Բաղրամյանի փակ եղած օրերին, երբ գաղափարակից և գաղափարամերձ մարդիկ բառիս բուն և փոխաբերական իմաստով ուս ուսի տված էին, իսկ դրանից հետո նորից սկսեց աճել…»։
Հարակից հրապարակումներ`
- Հո, երրորդ դասարանի թվաբանության խնդիր չէ՞ այս անտերը. Արթուր Խաչատրյանը՝ Վահան Քերոբյանին
- Հիմնավորում չկա և մեծ հարց է՝ աշխատանքային օրերի ավելացումը ՀՆԱ-ի ավելացում կբերի՞, թե՞ չի բերի. Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան