Չարչյանի գործը հետաձգվել է․Էրիկ Ալեքսանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև 2021 թվականի նոյեմբերի 22-ը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Հարկ եմ համարում տեղեկացնել հասարակությանը, որ դատարանի կողմից դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո արդեն ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն մինչ օրս ոչ միայն եզրակացություն առկա չէ, այլև նույնիսկ համապատասխան հանձնաժողով ստեղծված չէ, որը պետք է կատարի փորձաքննությունը։ Այսինքն՝ իրավասու փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ոչ մի կերպ դրան չի արձագանքում։ Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ իշխանություններն ունեն նպատակ ամեն գնով պրոֆեսորին երկար պահել բանտում, ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է իր մեջ պարունակում:
Հորդորում եմ ՀՀ առողջապահության նախարարին հրատապ ձեւով պատասխանել Դատարանի գրությանը եւ կազմակերպել բժշկական հանձնաժողովի ստեղծումը: Հակառակ պարագայում պ-ն Չարչյանի համար անդառնալի հետեւանքների առաջացման համար ողջ պատասխանատվությունը դուք եք կրելու, տիկի՛ն»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր, գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում. Էրիկ Ալեքսանյան
- Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում
- Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագո՞րծ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն. Իշխանյան
- Եթե սա չէ քաղաքական հետապնդումը, բա էլ ո՞րն է. Չարչյանի պաշտպան
- Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանքի տակ
- Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ