Հիմնավորում չկա և մեծ հարց է՝ աշխատանքային օրերի ավելացումը ՀՆԱ-ի ավելացում կբերի՞, թե՞ չի բերի. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը կարևոր է, վերաբերում է 650 հազար աշխատողի, մոտ 40 հազար գործատուի:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր: Հիմնական զեկուցողն է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այս նախաձեռնությունը քննարկվել է ոչ թե միայն բիզնես շահի տեսանկյունից, նաև աշխատողների ընդհանուր իրավունքի կամ հանրային շահի տեսանկյունից: Բայց դուք՝ պարոն Քերոբյան, իրավացիորեն երևի չնշեցիք այն թվերը, որոնք բերել եք որպես հիմնավորում: Ըստ էության, այդտեղ հիմնավորում չկա, ցավում եմ, որ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծում տնտեսությանը վերաբերող հաշավարկներն այդպիս մեթոդներով են իրականացվում:
Վերցրել եք, մեխանիկորեն ավելացրել եք աշխատանքային օրերի թիվը, ենթադրենք 4-5-ով, և դրան վերագրել եք մի ամբողջ ՀՆԱ, տնտեսության տարբեր ոլորտներ: Խնդրում եմ հանեք դա, որպեսզի նաև մեր պոտենցիալ ներդրողները չկարդան այդ մասին»,- ասաց Թ. Ավետիսյանը:
Նա նշեց, որ հիմնավորում չկա և մեծ հարց է՝ թե այդ օրերի ավելացումը ՀՆԱ-ի ավելացում կբերի՞, թե՞ չի բերի: Մյուս կարևոր խնդիրը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, պետք է հավասարակշռվի այսպիսի նախագծերը նաև աշխատողների իրավունքների տեսանկյունցի:
«Խոսեցիք բիզնեսի մասին, բայց սոցիալական պետության կառավարություն եք ներկայացնում: Այս նախագիծը չի քննարկվել Հանրապետական սոցիալական եռակողմ հանձնաժողովում: Եռակողմ ֆորմատ կա, օրենքի ուժով գործում է հենց այսպիս նախագծերի համար է»,- ասաց Թ. Ավետիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, դա իրականում հակաքրիստոնեական է. Վահան Քերոբյան
- 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները ժողովրդից խլեցիք, հիմա էլ հունվարի 7-ն եք խլում. Գեղամ Նազարյան
- Այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ չէ, պետք է հիմա նոր իրենց նման ազդակ տալ. Վարդևանյան
- Շատ կարևոր նախագիծ ենք քննարկում՝ ինչպես պետք է աշխատենք, այսինք մինչև հիմա չգիտեինք՝ պետք է աշխատենք. Թագուհի Թովմասյան