Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել
Վերջին 10-ը օրում Կոնվերս Բանկը արժեկտրոնների երկու վճարում է իրականացրել:
Կոնվերս Բանկից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին կատարվել է դրամային պարտատոմսերի (AMCOVSB28ER6) արժեկտրոնի մարում՝ 49 մլն ՀՀ դրամի չափով եւ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի (AMCOVSB29ER4) արժեկտրոնի մարում՝ մոտ 132 մլն ՀՀ դրամի չափով:
Իսկ հոկտեմբերի 18-ին դրամային պարտատոմսերի (AMCOVSB2AER7) արժեկտրոնի մարումը կազմել է 47,5 մլն ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի (AMCOVSB2BER5) արժեկտրոնի մարումը՝ մոտ 63 մլն ՀՀ դրամ:
Նշված ծածկագրերով պարտատոմսերը Կոնվերս Բանկը թողարկել է 2019թ: Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 15 մլն ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Մեկ հարկի ներքո
- Կոնվերս Բանկի փորձը ներկայացվել է Հայաստանում Արգենտինայի առեւտրային պալատի բացման արարողության ժամանակ
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն-Կանաչ էներգիա
- Մրցունակ հիփոթեք և ոչ միայն. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է
- Կոնվերս բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանը
- Կաթիլային ոռոգում. 5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան