Քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի՝ արդյո՞ք «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված գումարը ծախսվել է արդյունավետ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի օրերին հավաքագրված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման օրինականության հարցերը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Նա նշեց, որ ԱԺ նիստի ընթացքում այժմ պետք է քննարկեն քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի օրերին հավաքագրված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման օրինականության հարցերը քննող հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ հանդես էին եկել ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները:
Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի առաջին օրվանից «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնվել էր «Մենք ենք մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավ, որի ընթացքում հավաքագրված միջոցների շուրջ 52 միլիարդը հետագայում փոխանցվել է պետական բյուջե:
«Այս քննիչ հանձնաժողովը միտված է ցրելու օդում կախված այն լուրերը, որ պետական բյուջե փոխանցված այս գումարներն ծախսվել են ոչ արդյունավետ, եղել են այդ պահին ֆիկտիվ գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջոցով կանխիկացումներ պետական բյուջեից, եղել են գնումներ, որոնք շրջանցել են գնումների ընթացակարգը, շրջանցել են նույնիսկ պաշտպանության նախարարությունն առհասարակ, եղել են գնումներ, որոնց արդյունավետության և տեղին լինելու հետ կապված առկա է հիմնավոր կասկած: Կան նաև դեպքեր, երբ առաջանում են կասկածներ նաև առհասարակ ուղղվող ոլորտների նկատմամբ:
Այս բոլոր հարցերի վերաբերյալ աշխատելու է այս քննիչ հանձնաժողովը»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Նա դիմելով մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին՝ նշեց. «Կարծում եմ՝ դուք ձեր քաղաքական առաջնորդի խոսքին ականջալուր կլինեք, երբ իմ հարցին ի պատասխան՝ ինքն ասաց, որ որևէ խնդիր չկա ու քննիչ հանձնաժողովի ստեղծման հետ որևէ խնդիր չի տեսնում: Եթե նույնիսկ Քաղաքացիական պայմանագիրը՝ որպես մեծամասնություն, չներկայացնի իր անդամներին հանձնաժողովի անդամության համար՝ այդպիսով տորպեդահարելով քննիչ հանձնաժողովի աշխատանքը, այդ հանձնաժողովը, միևնույն է, ստեղծված է օրենքի պահանջով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան