Ճապոնիայի արքայադստեր ամուսնությունը ոչ ազնվական ընտրյալի հետ ուղեկցվել է բողոքով
Ճապոնիայի արքայադուստր Մակոն այսօր պաշտոնապես գրանցել է իր ամուսնությունը նախկին համակուրսեցի Կեյ Կոմուրոյի հետ, որ սովորական քաղաքացի է և ազնվացեղ ընտանիքի ներկայացուցիչ չէ։
«dailymail.com» -ը 30-ամյա արքայադստեր պսակադրությունից, ինչպես նաև պսակադրությանը հաջորդած բողոքի ակցիայից կադրեր է հրապարակել։
Թագաժառանգ արքայազն Ակիսինոյի ավագ դստեր պսակադրությունը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նրանց պսակադրության դեմ ակցիա է տեղի ունեցել մայրաքաղաքում: Մարդկանց դժգոհության պատճառը արքայադստեր ընտրյալի և նրա մոր հետ կապված սկանդալն էր, որոնք խոշոր պարտքեր ունեն:
Կեյ ու Մակոն նշանադրված են եղել 2017 թվականից, նրանց պսակադրությունը մեկ անգամ արդեն խափանվել էր 2018 թվականին, երբ երկրում սկանդալ էր տարածվել Կեյի մոր պարտքերի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին