ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի առաջընթացի մասին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցի համաձայն՝ Իրանը մինչև 20 տոկոս հարստացված ուրան է ներարկել իր առաջադեմ ցենտրիֆուգներից մեկի մեջ, և այդ ցենտրիֆուգը Նաթանզում տեղադրված՝ 60 տոկոս ուրան հարստացնող ցենտրիֆուգներից չէ: Այս մասին գրում է Pars Today-ը։
ՄԱԳԱՏԷ-ն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է, որ ժամանակավորապես սկսել է մինչև 20 տոկոս հարստացված ուրան ներարկել «մեկ մեքենայի և միջին ջրվեժներ, առանց նյութերի կուտակման»։
Գործակալությունը հավելել է, որ ստուգել է ուրանի ներարկումը Իրանում IR-6 ցենտրիֆուգի մեջ, որի արտադրանքը չի հավաքվել:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուսր գալուց և համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունների նկատմամբ եվրոպական կողմերի անհավատարմությունից երկու տարի անց, Իրանը ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ նվազեցրեց միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները:
2020 թվականի հունվարի 5-ին Իրանը ձեռնարկեց այդ ուղղությամբ հինգերորդ և վերջին քայլը: Ըստ այդ, Թեհրանն այլևս չունի գործառնական որևէ սահմանափակում (ներառյալ հարստացման կարողությունները, հարստացման տոկոսը, հարստացված նյութերը և հետազոտությունն ու մշակումը), Իրանի միջուկային ծրագիրը հիմնված է միայն սեփական տեխնիկական կարիքների վրա, իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը շարունակվում է սովորական ռեժիմով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին