Շփման գծի վիճակը և սահմանազատման հարցերը ԱԺ-ն կքննարկի փակ ռեժիմով
ԱԺ այսօրվա նիստը վարող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանարպետության շփման գծում տիրող վիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում հրավիրելու և այն փակ ձևաչափով անցկացնելու համար:
Քվեարկությամբ որոշումն ընդունելուց հետո Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ պատգամավորները պետք է հաստատեն նաև նիստին հրավիրված գործադիրի ներկայացուցիչների ցանկը:
Պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին նաև նիստին ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի և ՀՀ ԶՈԻ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի մասնակցությունը:
«Հայաստան» խմբակցութան քարտուղար Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ընդդիմությունը նախընտրել էր քննարկմանը տեսնել նաև ԱԳ նախարարին և հարցրեց, թե ինչու վերջինս չկա ցուցակում:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ես ընդդիմության այդ առաջարկը փոխանցել եմ և ըստ էության կառավարությունը հարկ է համարել նշյալ պաշտոնյաներին գործուղել քննարկմանը»:
Կալանավորումից ազատ արձակված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը պատգամավորի երդումը տալուց հետո ԱԺ-ն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: