Պետական Կամերային երաժշտական թատրոնում այլևս ներկայացումներ չեն լինելու
Պետական Կամերային երաժշտական թատրոնը տեղեկացնում է, որ թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու:
«Գործունեության 33 տարիների ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերաներ, հյուրախաղեր և ,ամենակարևորը, վայելել է հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը:
Մենք Ձեր և Ձեր փոքրիկների կյանքի մի մասն էինք, իսկ դուք մեր... և այսօր մենք փակվում ենք:
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:
Թատրոնի շենքի տարածքը փոխանցվում է սիմֆոնիկ նվագախմբին, որպես փորձասենյակ:
Վստահ ենք, որ մեր թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասաններին դեռ կտեսնեք մեծ բեմերում:
ՄԵնք Ձեզ շատ սիրում ենք։Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար»,- ասվում է թատրոնի հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան