ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանին զսպելու մասին Գերմանիայի ՊՆ ղեկավարի հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «բացարձակապես անթույլատրելի» է անվանել Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հայտարարությունները` Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու մասին։ Այս մասին գրում է Ria-ն։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ էր կանչվել Գերմանիայի ռազմական կցորդը և նրան նոտա հանձնել՝ կապված Ռուսաստանին միջուկային զսպման մասին Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի խոսքերի հետ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարություններն անվանել է «ֆանտազիա»՝ երկրպագուներին գոհացնելու համար։
«Դա ստացել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարը, որը նախօրեին մի քանի բացարձակ անընդունելի հայտարարություններ է արել Ռուսաստանի զսպման և միևնույն ժամանակ միջուկային զենքի օգտագործման կամ օգտագործման հնարավորության մասին», - ասել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ և՛ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, և՛ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «միանգամայն ընդգծված, փաստերով, բայց ոչ առանց զգացմունքների» խոսել են նման հայտարարությունների և նմանատիպ հարձակումների անթույլատրելիության մասին։
Նշվում է, որ հոկտեմբերի 21-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը, պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ն մտածում է արդյոք Ռուսաստանին Բալթյան և Սև ծովի տարածաշրջանների, այդ թվում՝ միջուկային զենքով օդային տարածքում զսպելու սցենարների մասին, ասել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանին հստակ հասկացնել, որ արևմտյան երկրները պատրաստ են նաև նման միջոցներ կիրառել։
Ռուսաստանի միջուկային զսպման մասին ԳԴՀ պաշտպանության նախարարի հայտարարությունները, հավանաբար, խոսում են Գերմանիայում նոր մտքի դպրոցի մասին, մինչ այս Բեռլինն իրեն նման բան թույլ չէր տալիս, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ ավելի վաղ ԳԴՀ ներկայացուցիչներն իրենց թույլ չէին տալիս նման հայտարարություններ անել, քանի որ ավելի լավ էին հասկանում, թե ինչ է միջուկային զենքը՝ պահպանելով ԱՄՆ-ի կողմից ճապոնական Հիրոշիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծության հիշողությունը։
«Հիմա գալիս են այն մարդիկ, ովքեր անձնական փորձից չգիտեն, շատերը իրենց ընտանիքի պատմությունից չգիտեն, թե ինչ է Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչ է միջուկային զենքի օգտագործումը գործնականում երկրների և ժողովուրդների դեմ»,- ասել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին