
Սուդանում ցույցերը շարունակվում են
Սուդանում ցուցարարները երեկվանից չեն հեռանում փողոցից. երկրի զինված ռազմական հեղաշրջում են սկսել: Այս մասին գրում է «BBC»-ն։
Մարդիկ արգելափակել են մայրաքաղաք Խարթումի փողոցները՝ երգելով, դրոշներ ծածանելով և անվադողեր այրելով:
Զինվորականներն, իրենց հերթին, կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով 10 մարդ է մահացել: Երկրի Առողջապահության նախարարության տվյալներով՝ 140 մարդ վիրավորում է ստացել:
Հիշեցնենք, որ նախօրեին Սուդանի Ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում և ցրել կառավարությունը: Հաղորդվում էր նաև, որ զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետ Համդոկին:
2019 թվականին Սուդանում ռազմական հեղափոխություն է տեղի ունեցել՝ պայմանավորված խոր տնտեսական ճգնաժամի ֆոնին բնակիչների ցույցերով: Երկիրը 30 տարի ղեկավարած նախագահ Օմար ալ-Բաշիրա հայտնվեց բանտում:
Զինվորականները և քաղաքացիական ուժերը պայմանավորվել էին անցումային իշխանություն ստեղծել՝ բաերփոխումների համար: Ժամանակավոր Ինքնիշխան խորհուրդը գլխավորել է ալ-Բուրհանը, իսկ Համդոկը դարձել է վարչապետ: Սակայն խորհրդի գործունեության ժամկետը լրանում է նոյեմբերին:
Սեպտեմբերին երկրում հեղաշրջման ևս մեկ փորձ է տեղի ունեցել, որի կազմակերպման մեջ զինվորականները մեղադրել են նախկին նախագահ ալ-Բաշիրի կողմնակիցներին: