Ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, դա իրականում հակաքրիստոնեական է. Վահան Քերոբյան
«Ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ, ինձ համար եկեղեցի գնալը երբևէ պրոբլեմ չի եղել աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրերի պատճառով»,- ԱԺ-ում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:
Վահան Քերոբյանի խոսքով, հունվարի 6-ը ոչ աշխատանքային է, հունվարի 5-ին մարդիկ կարող են ճրագալույցի ժամանակին գնալ եկեղեցի:
«Կարծում եմ՝ այստեղ որևէ հակասություն չկա: Հակասությունն իրականում հակառակումն է, այն որ, մենք հիմա ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, դա իրականում հակաքրիստոնեական է»,- ասաց Քերոբյանը
Նրա խոսքով, այստեղ իրականում իրենք ավելի շատ լուծում են մշակութային ու կրոնական հարցեր դրական իմաստով:
Հարակից հրապարակումներ`
- 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները ժողովրդից խլեցիք, հիմա էլ հունվարի 7-ն եք խլում. Գեղամ Նազարյան
- Այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ չէ, պետք է հիմա նոր իրենց նման ազդակ տալ. Վարդևանյան
- Շատ կարևոր նախագիծ ենք քննարկում՝ ինչպես պետք է աշխատենք, այսինք մինչև հիմա չգիտեինք՝ պետք է աշխատենք. Թագուհի Թովմասյան