Վիկտոր Համբարձումյանի անվան ծառ՝ «Հավերժների այգում»
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը մասնակցել է «Թովմասյան» միջազգային հիմնադրամի նախաձեռնած ծառատունկին, որը տեղի է ունեցել Հայոց տառերի պուրակի և Սուրբ Խաչի հարևանությամբ գտնվող նոր կառուցված «Հավերժների այգում»։ Այս մասին հայտնում են աստղադիտարանից։
Տնկվել են գիտության, մշակույթի, սպորտի շուրջ 100 անվանի գործիչների անունով ծառեր, որոնց թվում էին նաև Վիկտոր Համբարձումյանի, Անանիա Շիրակացու, Ալիխանյան եղբայրների, Գրիգոր Գուրզադյանի և Ալեքսանդր Քեմուրջյանի անվան ծառերը։
Հոկտեմբերի 24-ին մեկնարկած Բյուրականյան 7-րդ գիտաճամբարի մասնակից երեխաները նույնպես ներկա են գտնվել այս միջոցառմանը՝ օգնելով Արեգ Միքայելյանին մեր մեծագույն գիտնական, Հայաստանի Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի անվան ծառը տնկել։ Այն թվով չորրորդն է հայ մեծերի ծառերի շարքում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան