Տոկիոյում բողոքի ակցիա է անցկացվել նախկին արքայադուստր Մակոյի ամուսնության դեմ
Տոկիոյում երեքշաբթի խաղաղ ակցիա է տեղի ունեցել մոտ 130 մարդու մասնակցությամբ՝ ընդդեմ թագաժառանգ արքայազն Ակիսինոյի ավագ դստեր՝ նախկին արքայադուստր Մակոյի և նրա ընտրյալ Կեյ Կոմուրոյի պսակադրության: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Կազմակերպիչների տվյալներով՝ ցույցի մասնակիցները երթով 2 կմ անցել են մայրաքաղաքի փողոցներով:
Ցուցարարները պաստառներ են պատրաստել՝ կոչ անելով թույլ չտալ արքայադստեր պսակադրությունը, «կանխել խաբեությունը», «պաշտպանել կայսերական ընտանիքը»: Պաստառներից շատերին փակցվել էին նաև Կումորայի և նրա մոր լուսանկարները:
Այսօր առավոտյան արքայադուստր Մակոն և նրա նախկին համակուրսեցին պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պսակադրությունը պետք է կայանար դեռևս 2018 թվականի նոյեմբերին, սակայն դրանից կես տարի առաջ երկրում մեծ սկանդալ էր բարձրացել՝ կապված փեսացուի մոր պարտքերի հետ: Նրա նախկին ընկերը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ նրան խոշոր գումար է տվել, այդ թվում՝ որդու՝ Կեյի ուսման համար, քանի որ վերջինս խոստացել էր ամուսնանալ իր հետ: Սակայն երբ կինը հրաժարվել է կատարել իր խոստումը, տղամարդը հետ է պահանջել գումարը:
Մակոյի ամուսինը՝ Կոյ Կումորոն, ներողություն է խնդրել ստեղծված իրավիճակի և իրենց պսակադրությունն ուղեկցած սկանդալի համար և խոստացել ավելի ուշ հանդես գալ մամուլի ասուլիսով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին