Սենատը հաստատել է Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանին դիվանագիտական սկանդալի ֆոնին
Ամերիկացի սենատորները հավանություն են տվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իրենց նախկին գործընկեր Ջեֆ Ֆլեյքի նշանակմանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է պալատի մամուլի ծառայությունը։
Թեկնածուի հաստատումը տեղի է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկրից տասը օտարերկրյա դեսպանների, այդ թվում՝ ԱՄՆ, արտաքսելու մտադրության շուրջ դիվանագիտական սկանդալի կարգավորումից հետո։
«Սենատը բանավոր քվեարկությամբ հավանություն է տվել Արիզոնայից Ջեֆ Ֆլեյքին Թուրքիայի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆլեյքը, ով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմնակիցն է, ներկայացրել է իր հայրենի նահանգը նախ Կոնգրեսի ստորին պալատում, ապա՝ Սենատում 2001-2019 թվականներին:
Հարակից հրապարակումներ`
- 10 դեսպանների վտարումը թուրքական կառավարության ավտորիտար կողմնորոշման նշան է․ Եվրախորհրդարանի նախագահ
- Աբդուլլահ Գյուլ․ Դեսպանների արտաքսումը լուրջ հետևանքներ կունենա