Ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել Արցախի Հանրապետություն. հարց՝ Փաշինյանին, Սիմոնյանին, Միրզոյանին, «նախագահ ասվածին»
«Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 15 անգամ այցելել է Արցախի բռնազավթված տարածքներ, երկու անգամ եղել է Էրդողանի հետ, 7 անգամ կնոջ հետ, Շուշիում Մուղամի փառատոն են անցկացրել, Հադրութում մզկիթ հիմնել»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Այնուհետև նա հիշեցրեց, որ այս իշխանության ղեկավարը 2020 հոկտեմբերի 21-ին հայտարարել է՝ առանց Արցախի չկա Հայաստան։
«Ոչ այդ ասողը, ոչ ԱԺ նախագահը, ոչ այս արտգործնախարարը, ոչ Հայաստանի նախագահ ասվածը պատերազմից հետո Արցախի Հանրապետություն չեն այցելել։
Ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել Արցախի Հանարպետություն, պատրաստվո՞ւմ եք գնալ, կոնկրետ ե՞րբ, պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հադրութն ու Շուշին բռնազավթված են»,- նա այս հարցերն ուղղեց կառավարությանը։
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ նշելով. «Բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում եղել են Արցախում, լինում են Արցախում, անհրաժեշտության դեպքում կլինեն Արցախում»։
Աղվան Վարդանյանն արձագանեց. «Ականջ ունեցողների համար նորից եմ կարդում հարցս՝ ոչ այդ ասողը, ոչ ԱԺ նախագահը, ոչ այս արտգործնախարարը, ոչ Հայաստանի նախագահ ասվածը պատերազմից հետո Արցախի Հանրապետություն չեն այցելել։
Ձեր պատասխանից բավարարված եմ, շնորհակալ եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան