Հրամանը ես եմ տվել. Փաշինյանը՝ Սյունիքի սահմաններից զորքերի հետքաշման մասին
«Այսօր ադրբեջանցի սահմանապահները հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր, ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյո՞ք Անվտանգության խորհրդի նիստ տեղի է ունեցել նման որոշում կայացնելուց առաջ»,-ԱԺ-ում հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Փաշինյանն արձագանքեց. «Ասում եք՝ նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր. իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է, այո՛, եղել է: Անվտանգության խորհրդի նիստ չի եղել, բայց դրա անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը՝ հետո, մասնակցել են այդ քննարկմանը: Այն տեղի է ունեցել Կառավարությունում, և որոշում է կայացվել: Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»։
Պատգամավորն արձագանքեց ՝ ճշտելով այսինքն՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյա՞նն է զորքերի հետ քաշվելու հրաման տվել, Փաշինյանն ասաց․
«Ո՛չ, ես եմ հետ քաշվելու հրաման տվել, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան