Աննա Մկրտչյանի հարցին կառավարության անդամներից որևէ մեկը չպատասխանեց
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը նախ հիշեցրեց, որ վերջերս կայացել էր Փաշինյան-Պուտին հանդիպումը, այնուհետև նշեց. «Վարչապետի աշխատասենյակը զբաղնող անձը, իր սովորության համաձայն, որևէ աննախադեպ գրառում չարեց, ոչ է փայլուն ուղիղ եթեր կազմակերպեց»։
Ընդդիմադիր պատգամավորն այնուհետև իր հարցադրումներն արեց. «Արդյո՞ք Մոսկվայում ամեն ինչ այնքան վատ է անցել, որ խոսելու ոչինչ չկա կամ արդյո՞ք այնպիսի բան է խոստացել, որն անգամ մանիպուլյատիվ իրականության մեջ, իր սովորության համաձայն, ներկայացնելու հնարավորություն չի տալիս։ Այս ամբիոնին չմոտենալն էլ ավելի խոսուն ու փայլուն պատասխան կլինի»։
«Հարցին կպատասխանի... չէ՞...
Ո՞ւմ էր ուղղված հարցը»,- հարցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սակայն Աննա Մկրտչյանի հարցին կառավարության անդամներից որևէ մեկը չպատասխանեց։