Սեպտեմբերի 25-ին կար լայնածավալ պատերազմի սկսման տեղեկություն, ի՞նչ արվեց այդ տեղեկության հետ․ Արամ Վարդևանյան
«Իհարկե համոզված եմ, որ պաշտոնատար անձինք տեղյակ են այն մասին, որ վերջին անգամ Արցախը ԵԱՀԿ մինսկի ձևաչափով բանակցություններին մասնակցել է 1996 նոյեմբերի 22-ին Հելսինկիում։
Վստահ եմ, որ իսկապես 97 թվականի հունվարի 25,28-ին Ժիրար Լիպարիտյանն ու այն ժամանակվա վարչապետ Արմեն Սարգսյանն էլ էր խոսում նրա մասին, որ Արցախը պետք է վերադարձնել բանակցային պրոցեսին, թե ոնցա ստացվում այս պայմաններում 98 թիվը, ես լավ չեմ պատկերացնում։ Դա ուղղակի քաղաքականություն է, ոչ թե իրականության ներկայացում»,- հարց հնչեցնելուց առաջ ԱԺ-ում արձագանքեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Քանի որ ընդունվեց փաստը, որ սեպտեմբերի 25-ին կար տեղեկություն լայնածավալ պատերազմի սկսման, ի՞նչ արվեց այդ տեղեկության հետ, քանի որ մի քանի ժամը կարող էր վճռորոշ լինել ամբողջ պատերազմի տեսանկունից»,-շարունակեց նա։
Փաշինյանն էլ արձագանքեց․ «Տեղեկությունները եղել են միշտ, դրանք ֆիլտրվել են և ես լսել եմ ՊՆ-ին և ԳՇ -ին»։
Արձագանքելով Վարդևանյանը հետաքրքրվեց, բացի ԳՇ-ից, այլ պաշտոնատար մարմին եղել է,թե ոչ , օրինակ զինվորական, բայց ոչ ԳՇ կազմի մեջ եղեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան