Կարող է իմանաք, էս ինչի՞ են մեր ջրերը հավաքում․ Արմենուհի Կյուրեղյան
«Ընդունո՞ւմ եք , որ Սովետական Խորհրդային հանրապետությունների միության քարտեզներով եք գնալու քննարկումների սեղանի շուրջ։ Ո՞ր թվականների քարտեզների մասին է խոսքը, որովհետև տարբեր թվականների տարբեր քարտեզներ են գործել և կան, նույնիսկ տարբեր մասշտաբների քարտեզները ճանապարհի տարբեր տեղերով են անցնում»,- ԱԺ-ի հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանից հետաքրքրվեց ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են հարցուպատասխանի ընթացքում պատգամավորների սեղաններից խմելու ջրերը հավաքում։
«Կարող է իմանաք, էս ինչի՞ են մեր ջրերը հավաքում։ Այստեղ մարդ ենք, երեք ժամ նստած ենք, միայն ձեր երեքի սեղանին է բաժակով ջուր է դրված , վախենո՞ւմ եք, ի՞նչ է կատարվում»,- ասաց պատգամավորը։
«Դուք գտնում եք, որ Խորհրդային միության քատե՞զը պետք է լինի սեղանին։ Եթե խոսքը ՝ դեմարկացիա, դելիմիտացիայի մասին է ՝ այո։ Ո՞ր թվականինը՝ որը իրավական հիմք ունի»,- արձագանքեց Փաշինյանը։
Պատգամավորի մյուս հարցը՝ ջրերը հավաքելու մասով, մնաց անպատասխան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան