Հայաստան-Թուրքիա հարաբերություններն Էրդողանը պայմանավորել է Ադրբեջանով
Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու խոչընդոտներ չեն մնա, եթե նա լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ամուր խաղաղություն կառուցելու պայմաններն այժմ բարենպաստ են, առավել քան երբևէ: Այս հարցում Հայաստանը պետք է անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար: Եթե դա անի, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի լինի»,- Էրդողանի խոսքերն մեջբերել է NTV հեռուստաալիքը.
Նա նշել է, որ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Թուրքիայի մասնակցությամբ իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը՝ մայրուղիները և երկաթուղիները տնտեսական և առևտրային շահավետ հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար։ «Սրանից կշահեն Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում՝ Իրանը, Վրաստանը և Հայաստանը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Երեքշաբթի օրը Էրդողանը և Իլհամ Ալիևը Արցախի օկուպացված տարածքներում բացել են Վարանդայի օդանավակայանը։ Նրանք մասնակցել են նաև դեպի Արաքսի հովիտ տանող մայրուղու շինարարության մեկնարկին և Թուրքիայի աջակցությամբ Կովսականում «խելացի գյուղատնտեսական այգու» ստեղծման արարողությանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան