Հայրիկյանը մեծ եկամուտներ է խոստանում իր տունը գնողին
ԱԻմ առաջնորդ Պարույր Հայրիկյանը որոշել է վաճառել իր սեփական տունը։ Այդ մասին նա հայտարարություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում ու ապագա գնորդին հուշել մեծ եկամուտ ստանալու սցենարները։
«Դաւիթաշէնի տունս վաճառում եմ զուտ հողի գնով։ Գնողը յետագայում կարող է մասերի բաժանել եւ վերավաճառելով մեծ եկամուտներ ստանալ, զի եւ տներ կան եւ մեծ այգի ու լողաւազաններ։ Աւելի խելաւքը կարող պետութեանը վաճառել որպէս Հայրիկեանի տուն թանգարան (հո, միւս սերունդն էլ էսպէս ինքնահաւան, տգէտ ու անբարտաւան չի լինելու, եթէ լինի)»,-գրել է նա։