«Հրապարակ». Լյովա Խաչատրյանը «գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունն առաջադրվելու է Վայքի, Վարդենիսի, Արթիկի, Ապարանի, Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում․ մեզ հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։
Տեղեկություն ունեինք, որ Ապարանում Բաբայանի կուսակցությամբ է առաջադրվելու նաև նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով մեր հարցին ի պատասխան ասել էր, որ «գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի։
Բաբայանը, լսելով հարցը, թե Խաչատրյանը Ձեր կուսակցությա՞մբ է առաջադրվելու, ասաց․ «Որտե՞ղ եք լսել, ես հլը չեմ լսել... Լյովան մեր ընկերն ա, եթե լինի, դնելու ենք։ Բայց տեղյակ չեմ, իմ հետ Լյովան չի խոսացել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում