Պատերազմի մասին հուշող մեծ գործոնների առկայության պայմաններում Փաշինյանը պետական կառավարման համակարգը խաղաղից պատերազմականի չի բերել. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արդեն 2-րդ դեպքն է, որ իմ՝ Փաշինյանին ուղղված հարցադրման ժամանակ, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և բանախոսը իմ հարցին պատասխանելու փոխարեն «հիշում է», որ մեր գործընկեր խմբակցությունից մինչև այդ հայտարարություններ էին հնչել ու կարիք ունի դրանց արձագանքելու։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ ԱԺ կանոնակարգ օրենք խախտելը իշխանության համար սովորական երևույթ է դարձել, արդյունքում Փաշինյանը ինչքան ուզում խոսում է՝ ամբողջ ուժով խախտելով սահմանված կանոնակարգերը։
Իր անընդունելի հայտարարությունների մասին շատ բան կա ասելու, բայց քանի որ Փաշինյանն իր հախուռն պահվածքով հենց իմ հարցից էր փախուստի դիմում, մի քանի կարճ արձանագրում անեմ։
Փաստացի Փաշինյանը խոստովանեց, որ բացի այն գործոններից, որոնք հասարակությունը, ԶԼՄ-ները, փորձագետները արձանագրել էին պատերազմին նախորդ ամիսներին՝ Ադրբեջանի նախապատրաստությունը պատերազմին, սկսած մասշտաբային զորավարժություններից, Թուրքիայի հետ պլանավորումներից և վերջացրած մոբիլիզացիա, տեղեկատվական/քաղաքական նախապատրաստություն, սեպտեմբերի 25-ին պատերազմի մասին տեղեկատվություն ֆիքսել ու հայտնել էր հետախուզությունը։
Ստացվում է, որ պատերազմի մասին հուշող մեծ գործոնների առկայության պայմաններում, Փաշինյանը պետական կառավարման համակարգը խաղաղից պատերազմականի չի բերել, զինված ուժերը մարտունակության համապատասխան աստիճանի չի բերել ու չի ծավալվել։
Փաշինյանը խոստովանում է, որ մեծ թվով գործոններ խոսում էին պատերազմի վերսկսման մասին, սակայն իշխանությունը կարծել է, որ այս անգամ էլ չի սկսվի ու անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացրել։
Այս պատերազմում պարտության հիմքը դրվել են սեպտեմբերի 25-ին, երբ իշխանությունը նվազագույնը մեծ կասկածներ ունենալով պատերազմի վերսկսման մասին, անհրաժեշտ գործողությունների չի գնացել»։
Հարակից հրապարակումներ`
- Հրամանը ես եմ տվել. Փաշինյանը՝ Սյունիքի սահմաններից զորքերի հետքաշման մասին
- Սեպտեմբերի 25-ին կար լայնածավալ պատերազմի սկսման տեղեկություն, ի՞նչ արվեց այդ տեղեկության հետ․ Արամ Վարդևանյան
- «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը․ Հայկ Մամիջանյան
- «Պատերազմից 1-2 օր առաջ ռադիոկլանում էր եղել, որն այդ առումով վստահելի էր թվացել». Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին