«Օնիկ, ո՞նց ես...»
Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, հետաքրքրվել նրա որպիսությամբ։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնում էր, երբ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա պաշտոնանկ արվեց ու էլ չխոսեց.
«Օնիկ, ո՞նց ես...
Քեզ պարզ բացատրվել էր, թե ինչ պիտի անես երկիրը փրկելու համար։
Մտածում էիր պատերազմի ժամանակվա սխալներդ քր. գործ կդառնան, կնստես։ Գեներալը վախենում է երկիրը փրկելու քայլեր անելուց, ինչ է, կարող է անհաջողության դեպքում ազատազրվել։
Ազգը քո անունով էր երդվում։ Ինքդ էլ դա լավ գիտեիր։ Գեներալը պիտի անփառունակ ավարտից վախենա, ոչ թե նստելուց։
Օնիկ, դու շանս ունեիր երկիրը իշխանությունից փրկելու։ Անգամ Աբազենք սրան չէին պահելու։ Ու դու դա չարեցիր։
Ավելին` լրիվ մաքրվելու համար կարող էիր սրանց իշխանազրկել ու հետո ինքդ հայտարարել, որ պատերազմի սխալների հետաքննող հանձնաժողով պիտի ստեղծվի, որը պիտի ուսումնասիրի նաև քո սխալները և դու պատրաստ ես պատասխանատվություն կրել դրա համար։
Գոնե հասկանո՞ւմ էիր՝ ով կարող էիր դառնալ երկրի ու ժողովրդի համար նման քայլեր անելուց հետո։
Դու անգամ քեզ աջակից լավ֊վատ, բայց գեներալներին մենակ թողեցիր, բա դրա պատասխանը կարողանալո՞ւ ես տալ իրենց։
Մի բան էլ, Օնիկ, դու նստելու ես, ու քեզ սրանք են նստացնելու, ումից դու երկիրը չփրկեցիր։
Ուրիշ ո՞նց ես, Օնիկ։
Ի դեպ, պատերազմի տարիներին ես Օնիկի նկարը իմ էջում դրեցի։ Տեղյակ մարդիկ ասեցին, թե արդյոք դու իրեն անհրաժեշտ չափ գիտես։ Հետո պարզվեց, որ ոչ։ Մինչդեռ կան մարդիկ, որոնք իր հետ շատ ջերմ շփվում են, ասես բան էլ չի եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի. Տիգրան Աբրահամյան
- Սերժ Սարգսյանը պատմել է՝ ինչ է խոսել Օնիկ Գասպարյանի հետ
- Կարեն Վրթանեսյան. Նիկոլը չի խաբում, երբ ասում է, որ Գասպարյան Օնիկը մեղավոր է
- Մովսես Հակոբյան. Օնիկ Գասպարյանը շատ ասելիք ունի
- Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում․ Օնիկ Գասպարյան
- Armlur. Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
- ԱԽ գրասենյակը հիմա էլ Օնիկ Գասպարյանից ձայնագրություն է հրապարակել
- Հանձնաժողով ձևավորելու կոչի փոխարեն Օնիկ Գասպարյանը պետք է անհապաղ հրավիրի մամուլի ասուլիս․ Ա․ Ղազինյան
- ԶՈւ ԳՇ. Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետը լրանալը հանդիսանում է ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան