Ֆրանսիան կփակի մզկիթը ահաբեկչությունն արդարացնելու համար
Ֆրանսիայի արևմուտքում մզկիթը վեց ամսով փակվելու է ահաբեկչությունն արդարացնելու համար, Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Իմ խնդրանքով Սարտի պրեֆեկտը մտադիր է վեց ամսով փակել Ալոնա մզկիթը: Այս մզկիթում կարդացված քարոզները հիմնականում արդարացնում էին զինված ջիհադներին, միաժամանակ ատելություն սերմանելով Ֆրանսիայի հանդեպ»,- գրել է Դարմանենը:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ այս մզկիթում քարոզող իմամները ֆրանսիացիներին անվանել են «անհավատներ և իսլամաֆոբներ»։