France 24․ Էրդողանը պայմաններ է առաջադրել, եթե Երևանը ցանկանում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Անկարայի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հայտարարել է, որ Հայաստանը պետք է շտկի հարաբերությունները ոխերիմ թշնամի Ադրբեջանի հետ, եթե ցանկանում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Անկարայի հետ: Այս մասին գրում է France 24-ը։
Կայքը գրում է, որ Թուրքիան և Հայաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ, կան փակ սահմաններ և թշնամության երկար պատմություն, որոնք արմատավորված են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածներով:
«Սուր հարաբերությունները վերջերս վատթարացել են՝ կապված Ադրբեջանին Թուրքիայի աջակցության հետ, որն անցյալ տարի պատերազմում էր Հայաստանի հետ՝ վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերահսկողության համար:
Երեքշաբթի օրը Էրդողանը պայմաններ է առաջադրել, եթե Երևանը ցանկանում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Անկարայի հետ:
«Եթե Հայաստանն անկեղծ բարի կամք դրսևորի Ադրբեջանի նկատմամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի լինի։ Թուրքիան կպատասխանի Հայաստանի քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- գրում է կայքը՝ մեջբերելով Էրդողանի խոսքերը։
Նշվում է, որ պատերազմական գործողությունները խլեց ավելի քան 6500 կյանք և ավարտվեց նոյեմբերին՝ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարով, որի արդյունքում Երևանը զիջեց վիճելի տարածքների մի մասը, որը վերահսկում էր տասնամյակներ շարունակ:
«Կռիվները մտավախություն առաջացրեցին, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են ուղղակիորեն ներգրավվել իրենց դաշնակիցներին աջակցելու համար․ միջամտություններ, որոնք Մոսկվային և Անկարային կդնեին հակառակ կողմերում ոչ միայն Սիրիայում և Լիբիայում, այլև Լեռնային Ղարաբաղում:
Թյուրքալեզու Ադրբեջանի ռազմական հաղթանակը Հայաստանի նկատմամբ Էրդողանի համար կարևոր աշխարհաքաղաքական հեղաշրջում էր, քանի որ Անկարան փորձում է ամրապնդել իր ազդեցությունը նախկին խորհրդային կովկասյան տարածաշրջանում:
Սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է քննարկումներ անցկացնել Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար»,- գրում է France 24-ը։
Հարակից հրապարակումներ`
- Սասունյան. Էրդողանը հետ կանգնեց արևմտյան տասը դեսպաններին արտաքսելու դատարկ սպառնալիքից
- Հայաստան-Թուրքիա հարաբերություններն Էրդողանը պայմանավորել է Ադրբեջանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան