Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պարան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Ն.Գ. արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պարայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորել են և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պարան ծաղկեպսակ դրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Սուրբ Աթոռից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պարան նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: