Թշնամին կանխատեսելի է, իսկ հայի սոսկ անուն ազգանուն ունեցող թշնամասեր ներքին թշնամիները երիցս նողկալի են. Ռուբեն Մելքոնյան
Պպատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է.
Մի կիսահռետորական հարց տամ. 1988-ին քաղաքականության մեջ մտած և 1990-ականների առաջին կեսին իշխանության մեջ գտնվածների այն սեգմենտը, որը կարծում էր և կարծում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ի՞նչ էր մտածում, երբ Արցախյան շարժման ծավալման ընթացքում բազում հանրահավաքների ժամանակ ոգևորված վանկարկում էր Շարժման բանալի-լոզունգը՝ Միացում: Այդ ի՞նչն էին ինչի հետ ուզում միացնել. Արցախը Հայաստանի՞, թե՞ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանը Նախիջևանի հետ:
Այս հարցը վերաբերվում է 1990-ականներին իշխանության գալուց հետո և մինչև այժմ իրենց քաղաքական բեմելի առանցքից՝ Միացման գաղափարից հեռացած տարբեր «կալիբրի» և նաև «կալիբր» չունեցող գործիչներին:
Թշնամին կանխատեսելի է, իսկ հայի սոսկ անուն ազգանուն ունեցող թշնամասեր ներքին թշնամիները երիցս նողկալի են:
Ուստի այո՛, Արցախը, Մուշը, Վանը, Սասունը ուրացողները, այդ գաղափարը ծաղրողները դավաճան են և վաղ թե ուշ հայտնվելու են քաղաքական աղբանոցի այն հատվածում, ուր տարբեր ժամանակների դավաճաններն են հանգրվանել:
Հասկացեք ի վերջո, որ մեր թշնամին մեզնից զիջում չի ակնկալում, նա մեր չգոյությունն է ակնկալում և՛ որպես պետություն, և՛ որպես ազգ: Ուստի, քաղաքական պրագմատիզմը (որի կողմնակիցն եմ ես) ու ազգի ինքնությունը ձևավորող հիշողության, Հայրենիքի ընկալման բաղադրիչները չի կարելի հակադրել իրար»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան