Պուտինը բանակցություններ կվարի Ֆինլանդիայի նախագահի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 29-ին բանակցություններ է վարելու Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ, ով աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստան։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«2021 թվականի հոկտեմբերի 29-ին բանակցություններ են անցկացվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստոյի միջև, ով աշխատանքային այցով այցելելու է Ռուսաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկելու են փոխգործակցությունը քաղաքական, առևտրային, տնտեսական, հումանիտար ոլորտներում և միջազգային օրակարգում։