Լավրով. Ռուսաստանը ստուգում է Դոնբասում Կիևի կողմից թուրքական ԱԹՍ կիրառելու մասին տեղեկատվությունը
Ռուսաստանը, Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումներում, վերստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին տեղեկատվությունը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Tass-ը։
«Ինչ վերաբերում է ուկրաինական զինուժի կողմից Դոնբասի դիրքերում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի կիրառման մասին հաղորդագրություններին, ապա մենք այժմ վերստուգում ենք այս տեղեկատվությունը»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում օգտագործել են թուրքական անօդաչու «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել Կիևի մոտակայքում կառուցվող Բայրաքթարի կենտրոնի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին