ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել Թուրքիային չվաճառել F-16 ռազմական ինքնաթիռներ
ԱՄՆ կոնգրեսի 11 անդամներ Թուրքիայի վերաբերյալ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին։ Նամակում նշվել է, որ Թուրքիան վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար և կոչ է արվել Թուրքիային չվաճառել F-16 ռազմական ինքնաթիռները։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Կոնգրեսականներն ընդգծել են, որ իրենք մտահոգությամբ են հետևում Թուրքիայի՝ ԱՄՆ-ից 40 F-16 գնելու մտադրության մասին լուրերին։ Նրանք հիշեցրել են Էրդողանի այն հայտարարության մասին, որ Թուրքիան առաջիկայում կարող է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակ ձեռք բերել։
«Մենք չենք կարող անտեսել, որ ամերիկյան արտադրության ինքնաթիռը վաճառելով մի դաշնակցի, որն իրեն իրականում թշնամու պես է պահում, մենք սպառնալիք ենք ստեղծում մեր ազգային անվտանգության համար»:
«Քանի դեռ նախագահ Էրդողանը շարունակում է Միջերկրական ծովի արևելքում իր էքսպանսիոնիստական նախագիծը, Թուրքիան շարունակելու է սպառնալիք լինել մեր ազգային անվտանգության և մեր մերձավոր դաշնակիցներ Հունաստանի, Իսրայելի ու Կիպրոսի անվտանգության համար։ Անհամբեր սպասում ենք ձեր պատասխանին և ակնկալում ենք, որ կհրաժարվեք մեր ռազմական ինքնաթիռներով Թուրքիային էլ ավելի հզորացնելուց», - ասված է նամակում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան