Ինչո՞ւ ՊՆ չի հրապարակում զոհված ու հուղարկավորված զոհված տղերքի անունները. Գեղամ Նազարյան
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ շաբաթներ առաջ նույն օրը երեք հարցում է ուղարկել տարբեր նախարարությունների, երկուսն արագ պատասախանել են բացի պաշտպանության նախարարությունից։
«Նոյեմբերի 9-ից 350 օր է անցել, մեր հերոս զոհված տղերքի անունները, այն տղերքի, ովքեր հուղարկավորված են, նրանց գտնվելու վայրը հարցականի տակ չէ, ինչո՞ւ պաշտպանության նախարարությունը նրանց անունները այդպես էլ չի հրապարակել, նրանց հուղարկավորման վայրերը չեն հրապարակվել։ Ես նրանց ծնողների անունից պահանջում եմ՝ մինչև նոյեմբերի 10-ը հրապարակեք, եթե չեք ցանկանում դուք հրապարակեք, ցուցակն ուղարկեք ինձ ես տեղը կգտնեմ հրապարակելու»,- հարցադրում արեց Գ. Նազարյանը։
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց, որ Զինվորների ապահովագրության հիմնադրամում ամբողջ ցուցակը հրապարակված է, բոլորի տվյալները կան, խնդրեց ուսումնասիրել այդ տվյալները։
Գեղամ Նազարյանն արձագանքեց, որ այդ կայքի տեղը գիտի, դա այլ է, իր ասածը բոլորովին այլ է։
«Ինչո՞ւ պաշտպանության նախարարությունն ինքը չի հրապարակում այդ ցուցակները։ Ես խնդրում եմ նաև այդ ցուցակում նշվի, թե նրանք որտեղից են զորակոչվել, որտեղ են հուղարկավորված, որպեսզի նաև վերջ տանք այն խոսակցություններին, որոնք, չգիտեմ ովքեր են տարածում, որ Արցախից մեկ հոգի անգամ չի զոհվել»,- ասաց պատգամավորը։
Ա. Կարապետյանը նշեց, որ կուսումնասիրեն այդ առաջարկը, որոշում կայացնելու դեպքում կհրապարկեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան