Մհեր Արմենիան տեղ-տեղ չի քայլում
Երգիչ, «Ազգի ձայն» կուսակցության համահիմնադիր Մհեր Արմենիան, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Սյունիքի Դավիթ Բեկ գյուղից ոտքով մտադիր էր հասնել Երևանի Հանրապետության հրապարակ, տեղ-տեղ ավտոմեքենա է նստում։
Օրինակ, նա Սիսիան քաղաքի ցուցանակի մոտից կուսակցության մոտակա գրասենյակ է հասել մեքենայով։
«Անհնար է, դժվար է այդքան քայլելը»,- խոստովանում է նա։
Հիշեցնենք, որ նա նախատեսել է նոյեմբերի 7-ին հասնել Հանրապետության հրապարակ՝ ասելու, որ դեմ է Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Մոսկվայում ոչ հայանապաստ փաստաթղթի ստորագրմանը, պահանջելու են, որ գործադիր իշխանությունը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին