Քննիչ հանձնաժողովիում վեր են հանվելու հատկապես 52,7 մլրդ դրամի ծախսման ուղղությամբ հարցերը. Մինասյան
Ազգային ժողովում շարունակվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցի քննարկումը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի օրերին հավաքագրված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման օրինականության հարցերը քննող հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ հանդես էին եկել ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրեն է վերապահված ղեկավարելու այս հանձնաժողովը։
«Անհրաժեշտ է այս համահայակական կարևոր նախաձեռնության նկատմամբ վստահությունը բերել հավուր պատշաճի և մեր գլխավոր խնդիրը լինելու է բացահատել, եթե եղել են անօրինակություններ, ապօրինություններ, բացահայտելով հանդերձ մեղավորներին ենթարկել պատասխանատվության, վերականգնել միջոցները, և որն ամենակարևորն է՝ աշխարհասփյուռ հայության մեջ վերականգնվի Հայաստանի, Արցախի, հայոց պետականության նկատմամբ այս կարևոր գործիքի հանդեպ վստահությունը։
Հուսով եմ՝ այս հանձնաժողովում նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկվող պատգամավորներն այս մղումով կառաջնորդվեն։ Բացարձակ որևէ ցանկություն չկա որևէ անձի թիրախավորված, հատուկ ընդգծված մեղադրանքներ առաջադրել։ Քննությունը լինելու է օբյեկտիվ, համակողմանի, ամբողջական և այդ քննության արդյունքում վեր են հանվելու բոլոր նմանատիպ կնճռոտ հարցերը, հատկապես 52,7 միլիարդ դրամի ծախսման ուղղությամբ, քանի որ առերևույթ այստեղ կա օրենքի, օրենսդրության կոպտագույն խախտում, բայց դրա մանրամասնություններն արդեն քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում լիարժեք կբացահայտվի»,- ասաց Ա. Մինասյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարուղար Հայկ Մամիջանյանը նշեց, որ քվեարկության է դրվելու փոփոխված՝ 11 անդամ նախատեսող տարբերակը։ Ըստ նրա՝ իրենց նպատակն է հանձնաժողովի աշխատանքների ընթացքում բոլոր մտահոգիչ հարցերին պատասխաններ գտնելը։
ԱԺ-ն 83 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունեց։
Հարակից հրապարակումներ`
- Քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի՝ արդյո՞ք «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված գումարը ծախսվել է արդյունավետ
- Հանձնաժողովի աշխատանքներով կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանությունները կոռուպցիոներ չեն. Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան