Առողջապահության նախարարի հրամանով՝ նախագահի նստավայրում գագաթաժողովին առանց դիմակի մասնակցածները ենթակա չեն վարչական պատասխանատվության. Ոստիկանություն
Ոստիկանությունում ուսումնասիրվել են ՀՀ նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած «Մտքերի հայկական գագաթաժողովի» լուսանկարներն ու տեսանյութը։ Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից:
Հիշեցնենք՝ այդ գագաթաժողովին մասնակցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց դիմակի: Նրանց թվում էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Tert.am-ի հարցին՝ նրանց նկատմամբ վարչական արձանագրություն կազմվե՞լ է, Ոստիկանությունից պատասխանել են.
«Գագաթաժողովի մասնակիցները, ՀՀ առողջապահության նախարարի 2020թ․ սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանի Հավելված 1-ի երկրորդ կետի երրորդ և յոթերորդ ենթակետերի հիմքով, ենթակա չեն վարչական պատասխանատվության»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան