ԱԺ-ում իրավիճակը սրվեց, երբ ՔՊ-ական պատգամավորն ընդդիմադիրներին «ռևանշիստ» անվանեց
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում ընդդիմադիրներին անվանեց «ռևանշիստական ուժեր»:
«Ի՞նչ է նշանակում ռևանշիստ», - տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:
Մյուս պատգամավորները ևս սկսեցին տեղից խոսել։ ԱԺ նիստը նախագահող Հակոբ Արշակյանը կոչ արեց տեղից չխոսել։
«Ելույթ եմ ունենում, ամբիոնի մոտ եմ, սա քաղաքական թիվ մեկ ամբիոնն է, կոչ եմ անում և հորդորում եմ հարգել այս ամբիոնը։ Լռեք, երբ որ ես ելույթ եմ ունենում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
«Հլը դուրս արի»,- հնչեց դահլիճից։
«Ո՞նց, հլը դուրս արի», - արձագանքեց Ա. Հովհաննիսյանը։
Հակոբ Արշակյանը հանգստության կոչ արեց, խնդրեց այլևս տեղից չարձագանքել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան